Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Նիստին ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ նա վատառողջ է։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Սեյրան Օհանյանի՝ լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 16-ը՝ ժամը 13։00։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։