Հենց դրա՛ համար էլ թուրքական ամբողջ աշխարհով Նիկոլին պահում են․ Կարեն Վրթանեսյան

Գերիներին միայն գերիների դիմաց է պետք փոխել։ Ադրբեջանցիները եթե իմանան, որ գերի վերցրին՝ միանգամից մենք էլ ենք գերի վերցնելու, էս խուժան կինոյին ստոպ կտան շատ արագ։

Իսկ եթե տեսնում են, որ գերիների հարցով ոնց ուզեն կարող են ճնշել (ընդհուպ մինչև հող հանձնել պահանջելով), ապա տրամաբանական է, որ անընդհատ գերի ու պատանդ են վերցնելու. մեկին վերադարձնելու են, տեղը 5 նոր գերի տանեն։

Բնականաբար, մինչև Նիկոլն է նստած կառավարության շենքում, այս հարցում ադեկվատ քայլերի հայկական կողմն ընդունակ չի լինելու։

Հենց դրա համար էլ թուրքական ամբողջ աշխարհով Նիկոլին պահում են։

Եվ հենց այդ պատճառով էլ Նիկոլը շահագրգռված չէ, որ այս հարցը լուծվի. որ ինքն էլ կարողանա հարազատներին ու հանրությանը դրանով շանտաժ անել, ամեն ղալաթ գերիների հարցով արդարացնի։

Սրբությունից զուրկ մարդուն միայն ու միայն իշխանությունն է հետաքրքրում։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։