Փաշինյանը Հայաստանը տանում է քաղաքացիական պատերազմի․ Զատուլին (տեսանյութ)

ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Այսօր մեր Լազարյան ակումբը, դա հայ-ռուսական ակումբ է, որը հավաքել է Ռուսաստանի, Հայաստանի, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց, դիմել է ՀՀ քաղաքացիներին և հենց Նիկոլ Փաշինյանին:

Ես ամբողջը չեմ մեջբերի, կասեմ միայն, որ Նիկոլ Փաշինյանին դիմելով, մենք ասել ենք, որ եթե նրա մեջ մնացել է գոնե մեկ կաթիլ պատասխանատվություն այն պետության ճակատագրի հանդեպ, որի համար նա երդվել է, նա պետք է հեռանա, որպեսզի թույլ տա այն մարդկանց, որոնք դեռևս վստահություն ունեն հասարակության մեջ, չեզոքացնել այն քաոսը, որը ինքն է ստեղծել, որովհետև այս պատմության խաղացող պարոն Փաշինյանը հասցրել է ում ասես մեղադրել`ռուսական հրթիռներից մինչև հայ զինվորականներին, միևնույն ժամանակ ընդհանրեպս իրեն մեղավոր չհամարելով Հայաստանի և հայ ժողովրդի խոշորագույն պարտության համար:

Եվ այսօր Հայաստանը կրկին մեծ վտանգի առաջ է, նրան տանում են դեպի քաղաքացիական պատերազմ: Եվ դա անում է ոչ այլ ոք, քան այն մարդը, որը կազմակերպում է այդ ցույցերը, այն ժամանակ, երբ նա ընդհանրապես չի հաջողել որ կառավարման, ոչ հրամանատարության ոլորտներում: Էլ ինչ պետք է կատարվի Հայաստանում, որ մարդիկ ենթադրություններ կատարեն այդ իշխանության որակի վերաբերյալ: Այն իշխանության, որը եկել է իշխանության «դուրս հանել ռուսական ռազմաբազան», «մենք պետք է կենտրոնանք Արևմուտքի վրա» լոզունգներով: Մենք գիտենք, ինչպես է Փաշինյանը եկել իշխանության»,-հայտարարել է Զատուլինը:

Տեսանյութում դիտել 1:51:40 վայրկյանից: