Այս երկիրը ձերը չէ. ձերը էս երկրի սիրտը պահելն է. Գոռ Գևորգյանը մեջբերեց Սպարապետին (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում   պատգամավոր Գոռ Գևորգյանն անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ մեջբերեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի՛ մեռեք ձեր տան մեջ: Այս երկիրը ձերը չէ: Դուք գալիս անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է, սիրտը»: Գոռ Գևորգյանը դիմելով պատգամավորներին՝ ասաց. «Հիմա ես ուզում եմ, որպեսզի բոլոր մտածողները և նվիրյալները յուրաքանչյուր անգամ հայելու առաջ իրենց հարցնեն՝ այս ընթացքում իրենք այս պետության սիրտը պահո՞ւմ են, թե՝ ոչ: Ես ձեզ չեմ հասկանում»:

Մանրամասները՝ տեսանյութում