Անկում ապրելիս գոնե ժամանակ առ ժամանակ գիտակցեք այդ անկման անդառնալիությունը. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով ԱԺ-ի օրակարգին՝ նշեց, որ այն չի համապատասխանում այն մարտահրավերներին, որտեղ երկիրը գտնվում է. «Արդյո՞ք մենք ժամանակ ունենք գնանք ծաղկաձորներում քննարկումներ կազմակերպել այսօրվա հետ չկապված օրենսդրական նախաձեռնությունները բերելու հետ կապված: Արդյո՞ք մենք ժամանակ ունենք չորս ամիս ծախսել բանակաշինության հարցում գոնե օրենսդրական մակարդակում լուրջ փոփոխությունների մասին չխոսելու համար»: Վերջում պատգամավորը հավելեց. «Անկում ապրելուիս գոնե ժամանակ առ ժամանակ գիտակցեք այդ անկման անդառնալիությունը, որպիսի կարողանաք վերականգնել ուժերը  և տեսնել այն մարտահրավերները, որ ամեն օր մեր առջև նորովի են ծառանում»:

Մանրամասները՝ տեսանյութում