Սա արդեն դառնում է ՀՀ Զինված ուժերի համատեղ հայտարարություն

LIVEnews.am կայքի հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և կորպուսների հրամանատարների 25․02․2021թ․ հայտարարությանը։ Այսպիսով հավաստելով բանակի միասնականությունը և նրա նվիրվածությունը մեր պետությանն ու ժողովրդին։