Սատարում ենք բանակին և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. բողոքի ակցիա՝ Կապանում

Այսօր Կապան քաղաքում մեկնարկել է բողոքի ակցիա, քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քաղաքացիները պաստառներով, որտեղ գրված է՝ «Սատարում ենք բանակին և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», քայլերթ են իրականացրել Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան, Շահումյան փողոցներով և իրենց բողոքի ձայնը լսելի դարձնում, քաղաքացիները քայլերթի ընթացքում վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»:

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հավաստմամբ՝ Կապան համայնքում իրավիճակը օրհասական է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը անհրաժեշտություն է:

«Կապան համայնքում առաջացած հետպատերազմյան իրավիճակը մեզ ավելի ու ավելի է վճռական է դարձնում,  հասկանում ենք՝ Նիկոլի և նրա կազմի հրաժարականը խիստ անհրաժեշտություն է: Պարոն Փաշինյան, ասում եք ՝ բոլորը ձեր եղբայրներն են, խնդրում ենք, պահանջում ենք, կանգնեցրեք մեր պետության գահավիժումը, մտցրեք կայունություն, դա կարող եք անել ձեր հրաժարականով »,-ասաց Գևորգ Փարսյանը: