Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին

Երբ դեռևս 2018 թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել, բոլորը կարծես թերահավատությամբ էին նայում գեներալի խոսքերին:

Սակայն ազգադավ ուժերը, շատ լավ հասկանալով, թե ինչի մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի 44 օրյա պատերազմը, ցավոք, հաստատեցին գեներալի խոսքերը և մտահոգությունները: Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է, շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ: Երեկ ինչ-որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին: Նույն կենտրոնի նույն ձեռագիրը:

Սակայն շատ լավ ճանաչելով Վ. Բալասանյանին, կարող ենք փաստել, որ 90-ականներին հաղթանակ տարած գեներալը, որը 2016 թվականի ապրիլին վերահաստատեց իր փառահեղ ռազմաքաղաքական գործիչ լինելու հանգամանքը, չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցել: Իսկ, եթե նույնիկ հանդիպել է Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին:

Արցախի «Արդարություն» կուսակցություն