ԱԺ խորհրդի նիստը չկայացավ

Այսօր՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովում պետք է կայանար խորհրդի նիստ։ Նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։
Հիշեցնենք, որ երեկ էլ ժամը 18։00-ին ԱԺ-ում արտահերթ էր նիստ նախատեսված, որը ևս չկայացավ, քանի որ «Իմ քայլի» պատգամավորները խորհրդարան չէին գնացել։