Նախիջևանի հատվածում սադրանքների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքների մասին:

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»։