Փաշինյանը միայնակ չէ, կա ինչ-որ պատվիրատու. Բաղդասարով (տեսանյութ)

Ռուս փորձագետ Սեմյոն Բաղդասարովը թելեգրամյան իր ալիքում գրառում է արել՝ հիշեցնելով 2018-ի իր դիտարկումները Փաշինյանի մասին.

«2018 թվականի ապրիլի 26-ին ռուս փորձագետ Սեմյոն Բաղդասարովը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ ընդգծել է․

Ինչպե՞ս է Փաշինյանը վերաբերվում Ռուսաստանին: Նա դեմ էր Մաքսային միությանը և Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելուն:

Փաշինյանը միայնակ  չէ, կա ինչ-որ պատվիրատու: Այսքան ժողովուրդ ոտքի հանելու համար հարկավոր են բավարար ֆինանսական միջոցներ, աջակցություն և այլն:

Աստված չանի, նա [Փաշինյանը] կամ նրա հետևորդներից մեկը դառնա Հայաստանի վարչապետ»: