Հաջորդ տհաճ լուրը

Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։

Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյուների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ:

Հաջորդ տհաճ լուրը. ադրբեջանական կողմն առանց պատճառաբանության արգելել է որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացված շրջաններում։

Իսկ նույն ժամերին Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ-որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ/ձերբակալմամբ/կալանավորմամբ։ 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից