Աշխարհի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերը Ռուսաստանի դեմ իր եղբորն են հանում

Իրադարձությունների զարգացումը գուժում է ռուս-ուկրաինական մեծ պատերազմի հնարավորության մասին

 

Ռուս-ուկրաինական եթե չասենք թշնամական, ապա լարված հարաբերություններն Ուկրաինայի նախաձեռնությամբ վերջին շրջանում և, հատկապես, վերջին օրերին էլ ավելի են սրվել: Նախ, իր իսկ խոստովանությամբ, հրեական արյուն անեցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 28-ին գործողության մեջ է դրել Ռուսաստանից իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների մասին երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը:

Այնուհետև Զելենսկու որոշմամբ փակվել են Ուկրաինայի խոշորագույն ու հանրաճանաչ «112 Украина», NewsOne и ZIK հեռուստաալիքները: Ավելի որոշակի` Զելենսկու ստորագրած փաստաթղթով փետրվարի 2-ին ուժի մեջ է մտել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը նշված հեռուստաալիքների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Պաշտոնական պատճառաբանությունը վերը նշված հեռուստաալիքների կողմից «ռուսամետ» տեսակետների հեռարձակումն էր, հիշյալ հեռուստաալիքներն իբր, Ուկրաինայի նախագահի խոսքով, «ականջներում լցնում էին ստի անվերջ հոսքեր»: Ուկրաինայի ղեկավարը հորդորել է չդիտել այդ հեռուստաալիքները, որոնք, ի դեպ, արդեն ստիպված դադարեցրել էին հեռարձակումը, և շեշտել, որ որոշումը պաշտպանել են G7-ի երկրները և ԵՄ-ն: Կգա ժամանակը, երբ Հայաստանում կարգելվի արևմտամետ տեսակետներ հրապարակող ԶԼՄ-ների գործունեությունը, և երբ ԵՄ-ն ու G7- ի երկրները բարբաջեն խոսքի ազատության ոտնահարման մասին, նրանց` երկակի ստանդարտներով առաջնորդվողներին, կհիշեցնենք այս մասին:

Փետրվարի 6-ից արդեն պարզ էր, որ Ուկրաինան Ռուսաստանի հանդեպ իր թշնամական քայլերի առումով հեռուն գնացող նպատակներ ունի, ընդհուպ` Դոնբասում իրավիճակի ավելի սրման և ՌԴ-ի հետ ռազմական բախում սադրելու: Ուկրաինայում և Ուկրաինայից դուրս մարդկանց գիտակցության վրա ազդելու, ուղեղների լվացմամբ նրանց ապակողմնորոշելու և Ռուսաստանին ագրեսոր, իսկ Ուկրաինային զոհ համարող հասարակական կարծիքի ձևավորման նպատակով, վերնագրում նշված ուժերի և Արևմուտքի վեցանոց, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինային կոչ է արել պատրաստվել Մարիուպոլի և Խերսոնի կորստին, հայտարարելով, թե Զելենսկու հիշյալ որոշումից հետո նշված քաղաքները գրավվելու են Ռուսաստանի կողմից: Նա նաև ասել է, թե Ռուսաստանն արդեն ռազմական գործողություններ է նախապատրաստում` տարածքներ զավթելու համար:

Այնուհետև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Радио Свобода»-ի եթերում հայտարարել է, թե Ռուսաստանը վրեժխնդիր կլինի նշված հեռուստաալիքների արգելափակման համար, և պետք է պատրաստ լինել դրան: Ըստ նրա, Ուկրաինայի իշխանություններն աշխատում են, որպեսզի պատրաստ լինեն պատասխանելու այն հնարավոր միջոցառումներին, որոնք կձեռնարկի Ռուսաստանը:

«Այսպես թե այնպես, Ռուսաստանն արդեն արել է հնարավոր ամենավատը մեզ համար՝ ապօրինի գրավելով մեր տարածքները,- ասել է Կուլեբան:- Հիմա մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարին»:

Իրականում ցանկացած ողջախոհ մարդու պարզ է, որ Ուկրաինայի դեմ պատերազմ նախաձեռնելն Ռուսաստանին ամենևին ձեռնտու չէ, իսկ հեռուստաալիքների փակման համար պատերազմը ոչ միայն բացառված, այլև նույնիսկ անհեթեթ է: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը ձեռնտու է միայն Ռուսաստանի թշնամիներին` Ուկրաինայի ետևում կանգնած ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, ներառյալ` Ուկրաինայի հետ ընդդեմ Ռուսաստանի փաստացի դաշինք կազմած Թուրքիային (պարզ է, թե «Բայրաքթարների» համատեղ արտադրությունն ինչ նպատակ ունի…), հասկանալի առումով նաև` Ադրբեջանին, քանի որ այդ պատերազմը կարող իր համար նպաստավոր պայմաններ ստեղծել Արցախի և Հայաստանի դեմ մի նոր պատերազմի համար:

Ի դեպ, ըստ Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի և Կանխարգելիչ գործողությունների կենտրոնի փորձագետների կանխատեսման, Դոնբասում առճակատումը 2021թ. սրվելու է, ավելին` կա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հավանականություն:

Նպատակ ունենալով Դոնբասում մի նոր հակամարտություն, ապա և Ռուսաստանի դեմ պատերազմ սադրել, Ուկրաինայի ղեկավարությունն արդեն պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության կարգավորման նպատակ ունեցող Մինսկի համաձայնագրերի կատարման անհնարինության, այլ կերպ ասած, համաձայնագրերի կատարումից հրաժարվելու մասին:

«Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն օրերս հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերը գրեթե անհնար է իրականացնել այն տարբերակով, որով ստորագրվել են:: Նրա խոսքով՝ բանակցությունները խթանելու համար անհրաժեշտ է ճշգրտումներ մտցնել «համատեղ քայլերի պլանի» մեջ: Խոսքն այդ քայլերի հաջորդականությունը փոխելու, նշված փաստաթղթի էական խմբագրման մասին է, ինչին, անշուշտ, չի համաձայնի Ռուսաստանը:

Երմակն ասել է նաև, թե հրադադարի ռեժիմը պահպանվում է, ինչը, սակայն, հակասում է դրանից մեկ շաբաթ առաջ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հաղորդագրությանը, որի համաձայն, Ուկրաինան հուլիսից ի վեր առաջին անգամ խոշոր տրամաչափի հրանոթներից կրակ է բացել հանրապետության ուղղությամբ:

Նշենք, որ Ուկրաինայի իշխանությունները մշակել են Դոնբասում «Անցումային շրջանի պետական ​​քաղաքականության մասին» օրենքի նախագիծ, ինչը, Ռուսաստանի հավաստմամբ, կոպտորեն խախտում է Մինսկի համաձայնագրերը և նշանակում է Կիևի միակողմանի դուրս գալ դրանցից: Ռուսաստանն անմիջապես արձագանքել է Մինսկի համաձայնագրերից Ուկրաինայի հրաժարվելուն:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները բաց են թողել բոլոր հնարավորությունները Դոնբասը Կիևի վերահսկողությանը վերադարձնելու համար: Նրա խոսքով ՝ Ուկրաինայի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ ՝ խուսափելու պայմանավորվածությունները կատարելու իրենց սեփական պարտավորություններից: Զախարովան ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերի կատարման միջոցառումների համալիրում կան որոշակի պայմանավորվածություններ մի կողմից Կիևի, մյուս կողմից Դոնեցկի և Լուգանսկի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Նա նաև շեշտել է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչները չեն ճանաչում Ուկրաինայի նոր կառավարության ազգայնական քաղաքականությունը:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մինսկի համաձայնագրերը երբեք չեն կատարվել: Նրա խոսքով՝ Կիևը չօգտվեց այդ հնարավորությունից, և ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի իր սեփական պարտավորությունների կատարումից: Զախարովան հավելել է, որ Կիևի իշխանությունների գործողությունների պատճառով Դոնբասը գնալով հեռանում է Ուկրաինայից:

Ավելի վաղ ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, Մինսկի համաձայնագրերի ստորագրման վեցերորդ տարեդարձի կապակցությամբ, Կիևին մեղադրել էր Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության մեջ: Ըստ նրա, փաստաթղթի ստորագրումից ի վեր Ուկրաինան ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները, այլև միտումնավոր սրել է հակամարտությունը:

Մինսկի համաձայնագրերը, որոնք ստորագրվել են 2015թ. փետրվարի 12-ին, նախատեսում են Ուկրաինայի կազմում Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրում, նրա տարածքից բոլոր զինված ստորաբաժանումների դուրսբերում և տեղական ընտրությունների անցկացում: Հակամարտության բոլոր կողմերը նշում են, որ դրանց իրականացման հարցում առաջընթաց չկա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը է ս. թ. փետրվարի 10-ին ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպման ժամանակ, որի դրվագները շաբաթ օրը ցուցադրել է «Ռոսիա -24» հեռուստաալիքը, վճռականորեն հավաստել է. «Մենք չենք լքի Դոնբասը: Չնայելով ոչ մի բանի»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունն ի՞նչ պայմաններով է պատրաստ ընդգրկել Դոնբասը երկրի կազմում, հավաստել է, որ ոչ ուղղակիորեն, ոչ էլ անուղղակիորեն այդ հարցը ՌԴ օրակարգում չկա, բայց Ռուսաստանը կշարունակի պաշտպանել այնտեղի ռուսախոս բնակչության շահերը: Կարծում ենք, բոլորին հասկանալի է, թե Ուկրաինայի կողմից Դոնբասում պատերազմ սանձազերծելու դեպքում այդ պաշտպանությունն ինչ դրսևորումներ է ունենալու:

Աշխարհի գրավման ճանապարհին գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերի թիվ 1 խնդիրը Ռուսաստանի հարցերը լուծելն է: Նրանք հաշվարկել ու շատ լավ գիտեն, որ դրանից հետո Չինաստանին և Իրանին ծնկի բերելու խնդիրը կարելի է համարել լուծված: Իսկ ինչպե՞ս կործանել Ռուսաստանը որպես պետություն, ռուսական պետականությունը, կամ տարբեր առումներով թուլացնել երկիրը, մասերի բաժանել, նվաճել, վերածել այդ նույն ուժերի կամքն անվերապահորեն կատարող, հլու- հնազանդ գաղութների: Միջուկային զենքի գործադրմամբ դա հնարավոր չէ, քանի որ այդ զենքին տիրապետում է նաև Ռուսաստանը, ընդ որում, պատասխան հարվածը երաշխավորված է, իսկ պատերազմի արդյունքում մարդկության բնաջնջումը` անխուսափելի:

Մնում է միայն մի տարբերակ` Ռուսաստանը ներսից փլուզելը, իսկ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ են կենսապայմանների կտրուկ վատացում, մեծաթիվ զոհեր, այլաբնույթ կորուստներ ու դրանց հետևանքով ժողովրդական զանգվածների այնպիսի մեծամասշտաբ ընդվզում, ապստամբություն, որ իշխանություններն այլևս չկարողանան համարժեք դիմադրել ու դիմակայել: Այս ամենին հասնելու միջոցը Ռուսաստանին Թուրքիայի կամ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ ներքաշելն է, վերջիններիս որոշակի գործողություններով (Ուկրաինայի պարագայում` Դոնբասի վրա հարձակմամբ) Ռուսաստանին այնպիսի քայլերի մղելը, որն առիթ կտա ՌԴ զինված ուժերի դեմ նշված պետությունների ռազմական գործողությունների, անշուշտ, այդ պետություններին նախապես տալով թե՛ հրապուրիչ, թե՛ հուսադրող խոստումներ: Թուրքիայի առնչությամբ դա առայժմ չստացվեց, հիմա հավանաբար փորձում են իրականացնել ուկրաինական տարբերակը:

Հուսանք, որ Ռուսաստանն Աստծո զորակցությամբ հաղթանակած դուրս կգա այդ փորձությունից, եթե պատերազմն, այնուամենայնիվ, լինի անխուսափելի:

 

Արթուր Հովհաննիսյան