Միլիոնավորների անգործությունն առաջացնում է եզակիների ամենաթողություն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը 

«Դեժավյու» թելեգրամյան ալիքն օրերս գրել էր, որ Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար։ Պատերազմի օրերին աշխարհասփյուռ հայությունը գումար էր փոխանցում «Հայաստան» հիմնադրամին, այդ գումարները, հետագայում պարզվեց, որ ծախսվել են ոչ նպատակային։ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում հայտնեց, որ կատարվել են գնումներ ոչ Պաշտպանության նախարարության կողմից, այլ ուղիղ Կառավարությունն է այդ գնումները արել, այն էլ մի քանի անգամ թանկ գներով։ Խոսքը զրահաբաճկոնների մասին է։

«Դեժավյուի» տեղեկություններով, պատերազմի օրերին, այդ գործարքները համակարգել և «քավորություն են» արել 4 հոգի՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, կառավարության աշղեկ Էդուարդ Աղաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը և նախարար Հակոբ Արշակյանը։ Բացի զրահաբաճկոնների ուռճացված գնումներից, 11 միլիոն դոլարի գնում են իբր կազմակերպել, կանխիկացրել այդ գումարը և մինչ օրս ոչ այդ ապրանքն են մատակարարել, ոչ այդ գումարը կա։ Մհեր Ղուշչանը ևս մասնակցել է հիմնադրամի հանգանակությանը և առայսօր որևէ հաշվետութուն չի տեսել այդ գումարների մասին։

Խոսեցինք հայ-թուրքական միակողմանի սիրախաղի մասին, ինչն այսօր իրականացնում են իշխանությունները՝ մտադրություն ունենալով փոխել նաև Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրել էր, որ փետրվարի 11-ին «Հակաթուրքական դաշինքի» երկրները՝ Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ, հավաքվել էին Աթենքում: Աթենքում քննարկվում էին թուրքական էքսպանսիոնիզմը և դրա դեմ պայքարը: Թուրքիայի արտգործնախարարությունն այս գագաթնաժողովը թշնամական է որակել: ՀՀ արտգործնախարարը Աթենքում չի եղել: Ինչո՞ւ։ Հնարավոր է, որ Հունաստանը, այնուամենայնիվ, հրավիրել է հայկական կողմին, բայց Երևանը հրաժարվել է մասնակցել՝ չցանկանալով նյարդայնացնել Անկարային:

Հաղորդման վերջում անդրադարձանք վաղվա հանրահավաքին․ փետրվարի 20, ժամը 15․00. այս ամսաթիվը պատմության մեջ կամրագրվի՞ որպես մեզ համար բեկումնային էջ։ Ընդդիմությունը արդեն խոսել է, որ շատ ավելի կտրուկ քայլեր են արվելու, Վազգեն Մանուկյանը նաև ապստամբությունն է արդարացնում, բայց նշելով, որ առանց արյունահեղության պետք է լինի։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ լինելու է մեծ հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով։ «Հայրենիքի փրկության շարժման» նախատեսած միջոցառումը մեծ խուճապ է առաջացրել Ռուսաստանում ադրբեջանական լոբբին իրականացնողների շրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում