Աթենքի գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը. Միքայել Մինասյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրում է.

«Փետրվարի 11-ին «Հակաթուրքական դաշինքի» երկրները՝ Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ, հավաքվել էին Աթենքում: Աթենքում քննարկվում էին թուրքական էքսպանսիոնիզմը և դրա դեմ պայքարը: Թուրքիայի արտգործնախարարությունն այս գագաթնաժողովը թշնամական է որակել:

ՀՀ արտգործնախարարը Աթենքում չի եղել: Գագաթնաժողովի նախորդ օրը նա Ազգային ժողովի ամբիոնից հեռարձակեց, որ Թուրքիան այլևս չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու պատճառ:

Աթենքի գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը ցույց է տալիս բնական դաշնակիցների կորուստը, ովքեր Երևանն այլևս չեն համարում գագաթնաժողովին մասնակցելու արժանի կամ այս հարցում ունակ գործընկեր:

Հնարավոր է, որ Հունաստանը, այնուամենայնիվ, հրավիրել է հայկական կողմին, բայց Երևանը հրաժարվել է մասնակցել՝ չցանկանալով նյարդայնացնել Անկարային:

Արդյունքում՝ Հայաստանը դարձել է միջազգային հարաբերությունների օբյեկտ, որի մասին խոսում են, ում ճակատագիրը որոշում են՝  այնուհանդեձ նրան մոտ չթողնելով որոշումների մշակման և կայացման գործընթացին:

Նիկոլն այլևս ի վիճակի չէ վարել արտաքին քաղաքականություն: Նրան միայն մի բան է մնացել՝ լուռ նստել ու չնկատվել: Դե նաև՝ ուրիշի կոշիկները լիզել. հենց այն, ինչի մեջ նա մեղադրում էր ուրիշներին»: