Կարմիր շուկայում ռուս սակրավորները վնասազերծել են 400 պայթուցիկ նյութ․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորներն Արցախի Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ, որի ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա։

Ըստ գերատեսչության՝ հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները: