«Արմենիա» ՀԸ-ի «Ժամը» լրատվականը՝ առաջին տեղում է, «Արմնյուզ» ՀԸ-ն զբաղեցնում է միանգամից 5 հորիզոնական. ՀՌՀ-ը վարկանիշային ցանկ է հրապարակել

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմել է հանրապետական և Երևանյան սփռում ունեցող հեռուստաընկերությունների 2020 թվականի եթերի՝ լավագույն 10 հեռուստածրագրերի կառուցվածքը ըստ ժանրերի: Այս մասին հայտնում է ՀՌՀ-ն:

Կատարվել է բովանդակային վերլուծություն՝ առաջատար հեռուստաընկերությունների բարձր վարկանիշի, հանրօգուտ բովանդակություն ունեցող հաղորդումների, պաշտոնական լրահոսի, ժամանցային ծրագրերի, և այլնի վերաբերյալ:

Մասնավորապես լրատվական հաղորդումների լավագույն տասնյակը գլխավորում է «Արմենիա» ՀԸ-ի «Ժամը» լրատվականը, «Արմնյուզ» ՀԸ-ի «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդումը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Միևնույն ժամանակ ցանկում նշվում է, որ «Արմնյուզ» ՀԸ-ն չունի լուրերի գլխավոր թողարկում:

Ըստ 2020-ի թոք շոուների, քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հաղորդումների՝ տասնյակի չորրորդ («Տողերի արանքում Արցախից»), հինգերորդ («Ուղիղ խոսք»), յոթերորդ («Ուղիղ խոսք Արցախից»), ութերորդ («Տողերի արանքում») և իններորդ («Օրախնդիր») հորիզոնականները զբաղեցնում է «Արմնյուզ» ՀԸ-ն: