ՄԻՊ աշխատանքային խումբը՝ Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում:

ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ, քննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր: