Էստոնիան ԵՄ-ին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականություն մշակել

Էստոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ ի պաշտպանություն Ռուսաստանում քաղաքացիական ազատությունների, որով Եվրամիությանը կոչ է անում մշակել պատժամիջոցների քաղաքականություն Մոսկվայի դեմ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայության, 62 պատգամավոր կողմ են քվեարկել, երեքը՝ դեմ, մեկը՝ ձեռնպահ, 28-ը չեն քվեարկել, յոթը բացակայում էին: Ընդհանուր առմամբ խորհրդարանում աշխատում է 101 պատգամավոր:

«Եվրամիությունը պետք է կառուցողականորեն համագործակցի իր խոշոր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և այլ արևմտյան երկրների հետ` համատեղ մշակելու արդյունավետ պատժամիջոցային քաղաքականություն, որը կստիպի Ռուսաստանին հրաժարվել հարևանների նկատմամբ իր ագրեսիվ արտաքին քաղաքականությունից և ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները ինչպես ուրիշ պետությունների և այնպես էլ իր քաղաքացիների նկատմամբ», – ասվում է փաստաթղթում:

Էստոնացի պատգամավորները կոչ են արել ազատել չարտոնագրված հավաքույթներում ձերբակալվածներին ու «քաղբանտարկյալներին», որոնց թվում խորհրդարանականները տվել են Ալեքսեյ Նավալնու անունը: