Նախօրեին կորոնավիրուսով հիվանդացել է 136 մարդ, առողջել՝ 243 բուժառու

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Ունենք 243 առողջացած և 3 մահվան դեպք: