Կորոնավիրոսով վարակվածներին անհրաժեշտ է պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին

Ֆրանսիայի առողջապահական մարմինը նշում է, որ նախկինում Covid-19-ով վարակվածները պետք է ստանան պատվաստանյութի միայն մեկ չափաբաժին՝ սովորական երկու դեղաչափերի փոխարեն: Այս մասին գրում է BBC-ն։

«Մարդիկ, ովքեր վերականգնվել են Covid-ից, ունեն որոշակի իմունիտետ, պետք է պատվաստվեն 3-6 ամիս հետո»,- ասում է Ֆրանսիայի առողջապահական մարմինը։

Նշվում է՝ Ֆրանսիան առաջին երկիրն է, որը նման խորհուրդ է տալիս, որտեղ իրականացվել է գրեթե 2.8 միլիոն պատվաստում:

Պատվաստանյութի մեկ դոզան, այսպիսով, խթանիչի դեր կխաղա նրանց համար, որոնք նախկինում վարակվել են կորոնավիրուսով։

Ֆրանսիայում առնվազն 3,4 միլիոն մարդ վարակվել է Covid-19-ով, բայց կարծում են, որ իրական թիվը ավելի բարձր է: Մահացել է շուրջ 81000 մարդ։ Այս ցուցանիշներով երկիրն աշխարհում յոթերորդ  տեղում է: