Բարեգործական համերգ՝ «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին»

Փետրվարի 17-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին» նվիրված բարեգործական համերգ։

Տոմսերի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Հիմնադրամից մանրամասնում են, որ համերգը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ջանքերով։ Համերգի դիրիժորն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը։

Նրբանկատորեն կազմված ծրագիրը ընդգծում է կայանալիք երեկոյի խորհուրդը, գեղեցկությունը և հուզականությունը։

Ծրագրում՝

ԵԿՄԱԼՅԱՆ – Տերունական աղոթք
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ – Տղերքը, որոնք չկան
ԵԿՄԱԼՅԱՆ – Պլպուլն Ավարայրի
ԵԿՄԱԼՅԱՆ – Սուրբ-սուրբ
ՌՈՍԻՆԻ – «Stabat mater» Quando Corpus
ՄՈՑԱՐՏ – «Requiem» Lacrimosa
ԴՎՈՐԺԱԿ – «Requiem» Pie Jesu
ՎԵՐԴԻ – «Նաբուկո» Գերիների խմբերգ
ՏԻԳՐԱՆՅԱՆ – «Անուշ» նախերգանք
ՉՈՒԽԱՋՅԱՆ – «Արշակ Բ» եկեղեցու տեսարան
ԿԱՆԱՉՅԱՆ – Օրոր
ԿՈՄԻՏԱՍ – «Պատարագ» Հոգի Յաստուծոյ
ԿՈՄԻՏԱՍ – «Պատարագ» Ընտրյալդ Յաստուծոյ
ԿՈՄԻՏԱՍ – Զուր ես գալի, այ գարուն

«Այսօր բոլորիս պարտքն է կանգնել զոհված, անհայտ կորած մարտիկի ընտանիքի և հաշմանդամություն ձեռք բերած զինվորի թիկունքին:
Տեղեկացնում ենք, որ համերգասրահի ճեմասրահում տեղադրված է լինելու հանգանակության արկղ, որտեղ հանդիսատեսը ցանկության դեպքում կկարողանա կատարել նվիրաբերություն Հիմնադրամին։

Փառք և խոնարհում մեր հերոսներին»,-ասված է Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։