Մթերք, որն օրգանիզմին կօգնի վերականգնվել կորոնավիրուսային հիվանդությունից հետո

Պղպեղի օգտագործումն օրգանիզմին կօգնի ավելի արագ վերականգնվել կորոնավիրուսային վարակից հետո: Թե ինչ ձևով, Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է ֆիտոթերապևտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Լուշչիկը: Ուժերի անկումից, թուլությունից և հոգնածությունից գանգատվում են գործնականում բոլորը, ովքեր հիվանդացել են COVID-19-ով:

Բանն այն է, որ վիրուսը հիմնական հարվածում է թույլ օրգաններին, և դրանց մեջ հետագայում մնում են հսկայական քանակությամբ վնասված բջիջներ, որոնք բավականին դժվար է դուրս բերել օրգանիզմից, պարզաբանել է Լուշչիկը: Նրա խոսքով՝ այդ գործընթացը կարելի է արագացնել, կերակրի մեջ պղպեղ ավելացնելով, որը նպաստում է արյան շրջանառության ակտիվացմանը: «Իմունիտետին չի հաջողվում միանգամից այդ բջիջներն դուրս հանել, վնասազերծել, ուստի այդ գործընթացը երկար է տևում: Բայց երբ արյան շրջանառությունն արագանում է, ապա, իհարկե, ավելի արագ է անցնում հոգնածությունը:

Երբ մարդը դեռ թույլ է, պղպեղը կարող է օգնել»,- պատմել է Լուշչիկը: Կարելի է օգտագործել կարմիր, սև կամ երկար պղպեղ: Թե օրական քանի անգամ այն ավելացնել կերակրի մեջ, կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից: Բայց, իհարկե, պետք չէ չարաշահել այս բնամթերքը: Իսկ մարդկանց որոշակի խմբի այն միանգամայն հակացուցված է, նախազգուշացրել է  ֆիտոթերպևտը: «Ենթադրենք, թե մարդը ունի ստամոքսի նախախոցային վիճակ, նրան չի կարելի պղպեղ օգտագործել: Կամ եթե մարդը տառապում է թութքով,  հատկապես արյունահոսող, ապա ավելի լավ է պղպեղից խուսափել, որովհետև գրգռվածությունը կտրուկ կուժեղանա, նույնիսկ անհրաժեշտ կլինի դիմել բժշկական օգնության»,-ասել է Լուշչիկը:

Բժիշկը նաև մի քանի խորհուրդներ է տվել, թե ինչպես չեզոքացնել այրոցի զգացումը, որն առաջացնում է պղպեղը: Կարելի է կաթ խմել, որովհետև սպիտակուցներն արագորեն վերացնում են այրող նյութերը: Նաև կարելի է ծամել անանուխի տերևներ կամ բերանը դնել անանուխի սառնաշաքար: Այդ մթերքներն ստեղծում են գոլորշիացման Էֆեկտ և արագորեն վերացնում տհաճ զգացողությունները, բացատրել է ռադիոյի զրուցակիցը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: