Մոնթե Մելքոնյան հերոսին ուղղված ցանկացած զրպարտություն օրենքով սահմանված կարգով հետապնդվելու է. Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկ
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը շարունակում է իր հայանպաստ գործունեությունը: Այս անգամ նա ֆեյսբուքյան իր էջում անդարադարձել է հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին.
«Հիշենք Մոնթե Մելքոնյանին:
Գլխավոր հարցը Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումն է:
Մեկ այլ կարևորագույն խնդիր, որով ես կզբաղվեմ, աշխարհի լույսի ներքո հայ հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ անվան վերականգնումն է, որի հերոսությունը զրպարտում է Ադրբեջանի կառավարությանը: Մի խումբ փաստաբանների հետ միասին մենք որոշեցինք, որ Մոնթե Մելքոնյան հերոսին ուղղված ցանկացած զրպարտություն օրենքով սահմանված կարգով հետապնդվելու է մեր կողմից:
«Ես հայ եմ, ով եկել եմ Միացյալ Նահանգներից և այստեղ պայքարում եմ նույն նպատակի համար, ինչպես մնացածները: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ, որքան պատկանում է ցանկացած այլ հայի: Կարծում եմ, որ այս հողակտորի պաշտպանության համար ես կիսում եմ նույն պատասխանատվությունը, ինչ որ ցանկացած այլ հայ: Հետևաբար, բնական է այստեղ լինել և պայքարել Արցախի ժողովրդի հետ միասին», – ասում էր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը»: