Երևանում Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է

Երևանի օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող, Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել.

«Հրապարակումների հիման վրա կենտրոնական բաժնի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ հուշարձանը կառուցվել է 2006 թվականի հոկտեմբեր 27-ին, իսկ քանդակագործը Ռուբեն Արութչյանն է: