Euronews-ի թուրքերեն ծառայության գործունեությունը կդադարեցվի

Ֆրանսիական «Euronews» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել օտարալեզու եթերները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Մասնավորապես նշվում է, որ հեռուստաընկերությունը լիովին կդադարեցնի թուրքերեն եթերները, իսկ իտալերենով կպահպանվեն միայն ինտերնետային հրապարակումները։

Euronews-ի իտալերեն և թուրքերեն ծառայություններում ընդհանուր առմամբ 30 լրագրող էր աշխատում։

2021թ․ փետրվարի 9-ից որոշ արհմիությունների կոչով Ewronews-ի աշխատակիցները գործադուլ էին անցկացնում։

Euronews հեռուստաընկերությունը հիմնվել է 1993 թվականին և եթեր է հեռարձակվում 12 լեզվով։ Ընկերությունը 500 գրանցված աշխատակից ունի։