Մենք մինչև վերջ գնալու ենք, մենք ծնկի ենք բերելու ներքին թուրքին

Սերժ Սարգսյանը այս գիշեր հրապարակում էր:

Հնչել են ամենատարբեր հարցերը` 44 օրյա պատերազմից սկսված, մինչև` ապագային վերաբերող հարցեր: Անձամբ առիթ եմ ունեցել տալ նախագահին չորս հարց: Ինձ իսկապես բավարարել են նախագահի տված պատասխանները, չնայած մեկն էլ` մասամբ էր սրտովս, որը անձամբ նախագահն ու ներկաները զգացին:

Մի քանի կարևոր բան ասեմ Ձեզ.

  1. Սրանք պարտադիր հեռանալու են: Չկասկածեք և հանկարծ չընկճվեք: Այո, սրանց թեթև ձեռքով մեր Հանրապետությունը պարտվել է, շարունակում է ստորացվել միջազգային ասպարեզում, բայց հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք փրկելու ենք մեր Հայրենիքի մնացած հատվածը, մենք վերակառուցելու ենք մեր բանակը և մենք մտածելու ենք և անելու ենք ամեն բան, որպեսզի վերակառուցենք մեր պետությունն ու կերտենք մեր արժանապատիվ ապագան:
  2. Ցավոք սրտի, այս վիժվածքների պատճառով` մենք պարտվել ենք, բայց մենք պետք է պարտվածի հոգեբանությունը դեն նետենք մեր միջից: 90-ականների պատմությունը կրկնվում է, բայց ի վնաս մեզ: Մենք պարտավոր ենք դառնալ մեր ապագայի ճարտարապետը, այլ ոչ թե անցյալի ստրուկը: Մենք դեռ կերտելու ենք մեր հաղթանակները: Վստահ եղեք:
  3. Մինչև 2018թ. Ադրբեջանը ամեն առիթի ստորացվել է: Ալիևը միշտ եղել է կզած, միշտ: Ցավոք, հիմա ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք ոչ թե 5000 զոհ, այլ` առնվազն, կրկնում եմ` առնվազն 5000 զոհ: Մենք ունենք վիրավորված երկիր, բայց նաև ունենք կամք և վճռականություն, որպեսզի դասեր քաղենք և գնանք առաջ:
  4. Մենք պայքարելու ենք: Մենք մինչև վերջ գնալու ենք, մենք ծնկի ենք բերելու ներքին թուրքին: Անշուշտ, դժվար է լինելու, բայց հասնելու ենք մեր նպատակին: Ազգի «վրեժի» ժամն է եկել:

Չշշկռվեք. նախագահը պայքարում է, իսկ մենք իրեն կողքին ենք, մենք մեր պետության կողքին ենք: Մենք փրկելու ենք մեր երկիրը:

Նախագահը հավատում է, իսկ ես հավատում եմ նախագահին:

Եվ ուրեմն` առանց նիկոլ Հայաստան:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից