Խրախուսո՞ւմ եք մարդկանց վարակվելը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադառնալով  «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացում կատարելուն՝  հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին. «Դուք առաջարկում եք հետևյալ դրույթը ընդհանրապես հանել քրեական օրենսգրքից՝ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակվելու ակնհայտ վտանգի ենթարկելը պատժվում է տուգանքով: Ի՞նչ տրամաբանություն է գործել այստեղ, որ դուք կոնկրետ մի դրույթը հանում եք, այսինք, խրախուսո՞ւմ եք մարդկանց վարակվելը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով»:

Մանրամասները՝ տեսանյութում