Հունաստանում կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքն է սկսվում

Հունաստանի առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասն ասել է, որ երկրում կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքն է սկսվում: Gazeta.ru-ի տեղեկացմամբ, այս մասին նա հայտարարել է Open TV- ի եթերում:
Նա նշել է, որ վերոնշյալ տվյալները տրամադրել են փորձագետները, որոնք վերլուծել են համաճարակաբանական իրավիճակը երկրում և հավելել, որ Աթենքում վարակակիրների համար նախատեսված բաժանմունքները 70 տոկոսով լիքն է:

Հունաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից ի վեր, վարակվել է ավելի քան 165 հազար մարդ, որից մոտ 6 հազարը մահացել է:

Ընդհանուր առմամբ, աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 107 միլիոն դեպք, որից ավելի քան 78.9 միլիոնն ապաքինվել է և ավելի քան 2.3 միլիոնը` մահացել: