Այսօր նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը

Այսօր նշվում է Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը:  Այս մասին գրել է Parstoday-ը:

Իրանական բահման ամսի 22-ին (փետրվարի 10) Իրանում նշվում է իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձը:

Ամեն տարի, մասնակցելով բազմամիլիոնանոց քայլերթի, իրանցիները վերանորոգում են իրենց ուխտը իսլամական հեղափոխության իղձերի և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հետ:

Այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, տոնական արարողությունը տեղի ունենա օնլայն, և կանցկացվի ավտո-մոտո շքերթ:

Իրանից բացի, բահմանի 22-ի տոնական միջոցառումներ տեղի կունենան նաև 63 այլ երկրներում: