Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու

Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:

Բանակցությունները շատ ծանր են եղել, նախապես 20 հոգու մասին է խոսք գնացել, բայց վերադարձվել է 5 հոգի: Այս պահին ինքնաթիռը թռիչքուղու վրա է:

Նրանք ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ շուտով կժամանեն Երևան: