Եթե 2020 թ. ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ Արցախում պատերազմից կարելի էր խուսափել։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը բավականաչափ երկար ժամանակ է ամեն ինչ ծրագրել։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում  Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ  պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է։

«Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր թե՛ տեղեկատվական հարձակումը, թե՛ մարտական գործողությունների սկիզբը։ Սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։

Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։