«Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով». Վահան Բադասյանը կոչ է անում միավորվել և բողոքի ձայն բարձրացնել

Հադրութցի ազատամարտիկ, պատերազմում ծանր վիրավորում ստացած Վահան Բադասյանը, որին ՀՀ իշխանությունները հունվարի 28-ից զրկել են ազատությունից՝ Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանին զենքով վերացնելու մասին խոսելու համար, հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ իրեն խոշտանգում են:

«Ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»: