Երեք երկրները արձագանքել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը

Վարշավան, Բեռլինը և Ստոքհոլմն արձագանքել են Ռուսաստանից դիվանագետների արտաքսմանը` կապված չհամաձայնեցված ակցիաներին նրանց մասնակցության հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Փոխնախարար Պշիդաչը անհամաձայնություն և բողոք է հայտնել այս կապակցությամբ: Բնականաբար, ես կրկնել եմ այն, ինչը ասվել է Մոսկվայում Լեհաստանի դեսպանատանը` այս որոշման պատճառների վերաբերյալ»,- պատմել է Ռուսաստանի դեսպան Անդրեևը:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անհիմն է որակել Ռուսաստանից եվրոպացի 3 դիվանագետների վտարումը:

Ըստ Մերկելի՝ վերջին իրադարձությունների ֆոնին Բեռլինը իրեն իրավունք է վերապահում ընդլայնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ: Նա նաև շեշտել է, որ Եվրոպան և Ռուսաստանը պետք է շարունակեն մնալ երկխոսության մեջ՝ «ռազմավարական անհրաժեշտությունից» ելնելով:

Շվեդիայի արտգործնախարարությունը ռուսական կողմի գործողությունները նույնպես անվանել է «ամբողջովին անհիմն» ու իր ռուս գործընկերներին տեղեկացրել է սեփական դիրքորոշման մասին: «Մենք մեզ համապատասխան պատասխանի իրավունք ենք վերապահում»,- նշել են Շվեդիայի ԱԳՆ-ում: