Ես խնդրում եմ ՌԴ նախագահին, որպես միակ կոմպետենտ անձի, օգնել ազատել Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին. Թոմաշ Լեխ Բուչեկ

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրանքով.

«Ռուսաստանի Դաշնության մեծարգո նախագահ

Երկար եմ մտածել`գրե՞լ այս նամակը հարգարժան նախագահին: Քանի որ սա հավանաբար կլինի Լեհաստանի քաղաքացու առաջին նամակը Ձերդ Գերազանցությանը հասարակության պատմության մեջ

Ես խնդրում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որպես միակ կոմպետենտ անձի, օգնել ազատել Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին: Հուսալքված ընտանիքների մայրերը, կանայք և երեխաները սպասում են ռազմագերիներին:

Մեծարգո նախագահի շնորհիվ զինադադար կնքվեց: Եվ ռուս խաղաղապահներ ուղարկվեցին Արցախ: Խաղաղապահները պահպանում են խաղաղությունը, իսկ Արցախի հայ ժողովուրդը մարդասիրական օգնություն է ստացել:

Նոր Արցախը մի կողմ է դրվել: Արցախի անվտանգության և նրա անկախության ապահովումը պետք է դառնա Մայր Ռուսաստանի արևելքում քրիստոնեությունը պաշտպանելու խնդիր, Ադրբեջանն այլևս չպետք է պահանջի այդ հողերը:

Հայ ժողովրդի համար, մասնավորապես, այժմ կարևոր է ռազմագերիների  ազատ արձակումը, ուստի ես խնդրում աջակցել նրանց ազատ արձակելու հարցում: Սա է մեր բարոյական աշխարհը:

Մասնավորապես, ես խնդրում եմ ազատ արձակել մի տղայի, ով դարձավ 19 տարեկան, նրա անունը Էրիկ Խաչատուրյան է, նա հայ հայրենասեր երիտասարդ է, ով գերեվարվել ու նվաստացվել է ադրբեջանցի զինվորների կողմից, որը երևում է ադրբեջանցիների կողմից  նկարահանված տեսանյութում:

Նա դարձել է Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիների խորհրդանիշը: Նրա լուսանկարը 2020-ի Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի  պատերազմական  հանցագործությունների վերաբերյալ իմ հրապարակման վերջին էջում է, որը կցում եմ այս կարևոր նամակին:

Հարգանքներով՝ Ձեր Թոմաշ Լեխ Բուչեկ»:

Հիշեցնենք, որ հայերի մեծ բարեկամ Թոմաշ Լեխ Բուչեկը երեկ նույն խնդրանքով դիմել էր ԱՄՆ նախագահին: