Հունաստանի Կաստորիա քաղաքի հյուրանոցը հիմնահատակ ավերվել է պայթյունի պատճառով

Հունաստանի հյուսիսային Կաստորիա քաղաքի բնակիչներն ահաբեկված արթնացել են հզոր պայթյունի ձայնից, որի հետևանքով հյուրանոցային համալիրը հիմնահատակ ավերվել է: Տուժածներ չկան՝ տեղեկացնում է Greek City Times-ը:

Կաստորիայից 4 կմ հեռավորության վրա գտնվող հյուրանոցն ուներ 80 սենյակ: Այն 2020-ից չէր աշխատում: Հյուրանոցային համալիրի պայթյունի պատճառներն անհայտ են: Իշխանությունները ենթադրում են, որ տեղի է ունեցել գազի արտահոսք: