Ռուստամ Բաքոյանը Բաղդադում մասնակցում է Սինջարի ցեղասպանության 104 եզդի զոհերի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Բաղդադում մասնակցում է Սինջարում (Շանգալում) ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հոգեհանգստի արարողությանը: Այդ մասին պատգամավորը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում՝ կից լուսանկարներ հրապարակելով։

«Այս պահին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Կադհիմիի, նախագահ Բարհամ Սալահի, խորհրդարանի նախագահ Մահաադ Հալբուսիի, Իրաքի այլ պաշտոնյաների, միջազգային պաշտոնյաների և եզդի համայնքի անդամների ներկայությամբ Բաղդադում մասնակցում եմ Սինջարում (Շանգալում) ցեղասպանության զոհ դարձած 104 եզդի զոհերի հոգեհանգստի արարողությանը»,- գրել է Բաքոյանը: