Տրամադրություն չկա՞ լավ ապրելու, թե երկրի տնտեսական վիճակը չի նպաստում դրան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը

Նախ համավարակը, այնուհետև 44-օրյա մեծ մարդկային, տարածքային կորուստներով պատերազմը, մեծ թվով տնտեսական ռազմավարական օբյեկտների կորուստը երկրի տնտեսական բոլոր դրական սպասումներն ի չիք դարձրին. նախորդ տարի խոսվում էր ընդհուպ մինչև 10 տոկոս տնտեսական անկման մասին։ Այսպիսի խայտառակ ցուցանիշներն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ մեր երկրի զարգացման վրա։

Հնարավո՞ր էր խուսափել նման հետևանքներից։

Հակառակ տնտեսական անկմանը, աճում է Հայաստանի արտաքին պարտքը։ 2020 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի պետական պարտքը հատեց 8 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը, ինչը կազմում է մեր համախառն ներքին արդյունքի 70 տոկոսը։ Նախ գնահատական տանք, թե որքանո՞վ են արդյունավետ ծախսվել պարտք վերցրած գումարները, արդյո՞ք դրանք նպաստել են մեր տնտեսության աճին։

2021 թ. պետական բյուջեի համաձայն՝ մոտ 9%-ով ավելի քիչ հարկ է հավաքագրվելու, քան 2020 թ.: Այսինքն, մենք ունենալու ենք լուրջ ֆինանսական, պետական եկամուտի հավաքագրման տեսանկյունից խնդրահարույց տարի: Եվ պետական բյուջեն լցնելու համար նոր գործիքակազմեր են ներդրվելու։ Մասնավորապես առողջապահության և կրթության ծառայութունների վրա հավելվելու է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): Մյուս միջոցը շրջանառության հարկի շեմի նվազեցման միտումն է։ Խոսք կա նաև գյուղմթերքի ԱԱՀ հարկի հաշվանցման հնարավորությունների ստեղծման մասին: Ի՞նչ հետևանքներ կունենա այս գործիքների կիրառումը։

Կանխատեսումներ այս տարվա համար։ Կառավարությունը 3,2 % տնտեսական աճ է նախատեսել 2021 թվականի ընթացքում, որքանո՞վ է իրատեսական այդ թիվը՝ ելնելով երկրում առկա վիճակից, իշխանությունների վարած ֆինանսական քաղաքականությունից, երկրում ներդրումային ներուժի բացակայությունից, անկումային տրամադրություններից և արտագաղթի հնարավոր մեծ ալիքից։

Մանրամասները՝ տեսանյութում