Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային

Սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղել իսրայելական հարձակումը երկրի հարավային շրջանների վրա: Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է SANA գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն՝ հրթիռային հարվածներ են հասցվում սիրիական բանակի դիրքերին Ալ Կունեյտրա նահանգում և մայրաքաղաքի հարավային մերձակայքում:

Al Hadath հեռուստաընկերությունը հաղորդել  է հրթիռների պայթյունների մասին Դամասկոսի միջազգային օդանավակայանի տարածքում, ինչպես նաև Էլ-Կիսվայի ծայրամասում գտնվող 4-րդ էլիտար դիվիզիայի մոտ: Իսրայելի ռազմաօդային ուժերի մյուս թիրախներն էին Սահնայի արվարձանում տեղակայված ռազմական օբյեկտները և Էլ Հիմում գտնվող հետազոտական ​​կենտրոնը: