Այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ․ Փաշինյանին քննադատած լրագրողը տեսանկարահանել է իրեն հետապնդողներին (տեսանյութ)

Երկու քաղաքացի այսօր հետևել են Yerkir.am կայքի լրագրող Լիա Սարգսյանին, ով այսօր Կառավարության դիմաց էր եկել Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը թղթին գրած և պահանջում էր, որպեսզի Փաշինյանն ի վերջո պատասխանի՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, թե հայկական։

«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երևանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ կազմավորման տոնին Եռաբլուրում, ի պատասխան լրագրողներ հարցին, թե արդյոք Շուշին ադրբեջանակա՞ն է համարում, ինչի մասին նա հայտարարել է Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»,-ասաց նա: