2020 թ․ որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, և որ ծրագրերն են կիսատ մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում  է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է ավարտվել 2020 թվականը, և որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, և որ ծրագրերն են կիսատ մնացել: Հետաքրքիր է, որ մարզպետարանների կատարողականները հիմնականում բարձր են, և թերացումներ այնքան էլ չեն արձանագրվել:

Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ «Տեխնիկական հագեցվածության բարելավում» ծրագրում թերացում է արձանագրել միայն Սյունիքի մարզպետարանը: Այսինքն՝ Սյունիքի մարզի պարագայում այս ծրագիրն առհասարակ չի կատարվել:

2020 թվականի ընթացքում մեծ թերացումներ են արձանագրվել միջազգային ծրագրերի իրականացման հարցում: Օրինակ՝ չի կատարվել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց ֆինանսական օգնության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում» ծրագիրը, որն արժենալու էր 39 մլն դրամ, 35 տոկոսով է կատարվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, 9 տոկոսով էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը:

Նկատենք՝ բոլոր այս ծրագրերը պետք է իրականացներ կառավարության և վարչապետի աշխատակազմը, սակայն փաստացի ձախողում է եղել: Օրինակ՝ չի իրականացվել նաև «ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բավարարում» ծրագիրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: