Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերիներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻՊ-ը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»։

Հիշեցնենք՝ ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, այսօր, Հայաստան են վերադարձել 5 գերիներ։