Հայտնի են Բաքվից ՀՀ վերադարձած գերիների անունները

Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից հինգը։ 24 news.am-ը պարզել է գերությունից ազատված մեր հայրենակիցների ինքնությունը՝ Հարությունյան Էդիկ, Մաթևոսյան Սեյրան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։

Հիշեցնենք, որ գերիներն ազատ են արձակվել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ։ Նրանց ինքնաթիռով Երևան է ուղեկցել Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենատ Ռուստամ Մուրադովը։