Այսօր մեր 62 ռազմագերիներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ

«Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։

Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վայրէջք է կատարում հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը: