ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղ համանախագահների այց նշանակված է, կա համանախագահների ծրագրերում, սակայն այցի ամսաթվերը դեռ որոշված չեն, իսկ մանրամասներն այժմ համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասաց նա: