Կգա մի օր, երբ հայ ժողովուրդը կհասկանա, որ Արցախն ամենակարևոր բանն էր, որ մենք ունեինք և ըստ այդմ՝ բանակն ամենաթանկ բանն էր, որ ստեղծել էինք

Կգա մի օր, երբ հայ ժողովուրդը կհասկանա, որ Արցախն ամենակարևոր բանն էր, որ մենք ունեինք և ըստ այդմ՝ բանակն ամենաթանկ բանն էր, որ ստեղծել էինք:

Կգա մի օր, երբ հայ ժողովուրդը կհասկանա, էդ թանկ բանը իրա ձեռով մատաղ արեց հանուն իր բարդույթների և ներդրված միֆերի:

Կգա մի ժամանակ, երբ հունվարի 28-ը կլինի տոն, որն աչքերին արցունք բերելուց բացի, մեջքդ ուղիղ կանգնելու էլ կմղի:

Կգա մի ժամանակ, երբ հայկական բանակը էլի այ էս նկարում պատկերված խորհուրդով խաղաղություն կպարտադրի, ոչ թե կլուբնիկ-մայկա-տռուսիկ մակարդակի քննարկման առարկա ու ֆետիշ կլինի:

Կգա մի ժամանակ, երբ մարդիկ կհասկանան, թե ինչ սխրանք է գործել հայկական բանակը, երբ ունենալով դավաճաններից ու գործակալներից բաղկացած պետական իշխանություն՝ 44 օր մարտնչել է մի պատերազմում, որն, ըստ հեղինակների ու իրենց գործակալների, չպետք է տևեր ոչ ավել, քան 10-15 օր:

Կգա էդ ժամանակը, բայց ոչ այսօր: Այսօր հունվարի 28-ը տոնից վեր է ածվել հիշատակման օրվա և դրա համար պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ:

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից