Եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ կաներ այն ամենն, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան

Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը միայն այս 44 օրվա ստերի մասին չէ, այլ՝  2.5- 3 տարվա ստերի մասին։ Անդրադառնալով Հայաստանի  քաղաքական իրավիճակին՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում։

«Խնդիրների ամբողջ դասական փաթեթը իրականացվել է Հայաստանում։ Չեմ կարող ասել՝ այս իշխանությունը թուրքական գործակալներ են, բայց կարող եմ ասել մի բան, որ եթե  Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանի Հանրապետությունում։

Պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե ուղղակի չհասկանալով արված քայլեր են․ դա մեծ հարց է, որը պետք է պարզել»,- ասաց նախագահ Քոչարյանը։