«Օմեգա» տառը՝ ԱԺ դարպասին
ՎԵՏՕ շարժման անդամները հունական «օմեգա» տառը հիշեցնող խորհրդանիշեր են ամրացրել ԱԺ ճաղավանդակներին:
«Ազգային ժողովի նախագահ Արայիկ Միրզոյանը երկակի գործակալ է, ու շատ ավելի վատ՝ թշնամի երկրի գործակալը «օմեգա» ծածկանունով»,- ասաց ՎԵՏՕ շարժման անդամներից մեկը:
Երբ նրանք դրանք փորձեցին ամրացնել ճաղերին, ոստիկանները մոտեցան և պահանջեցին, որ հանեն: Ոստիկանները նշեցին, որ հանրային տարածքներում նախատեսված վայրեր կան՝ ինչ-որ բան կպցնելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայությունների գործակալ է դեռ 2005 թվականից: