Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար. Yerevan.Today (տեսանյութ)

Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռնատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30-ից ավելի մեքենա: Այս մասին գրել է Yerevan.Today կայքը, հիշեցնելով, որ սա վերջին մեկ ամսում թշնամու կողմից  մեր բեռնափոխադրող մեքենաների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է՝ կապիտուլյացիոն ակտից հետո:

Միջադեպից տուժած անձանց, գույքի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն, և Yerevan.Today-ի հետ գիշերը կապի դուրս ելած վարորդներից մեկը պատմել է, որ սարսափած են և ամեն ինչ արել են, որպեսզի թշնամու սադրանքով չներքաշվեն կռվի մեջ:

Ասում է․ «Չափից ավելի լարված էինք, օտարության մեջ թուրքը հարձակվում է մեր մեքենաների վրա, ջարդ ու փշուր է անում ամեն ինչ, ու դու չգիտես ինչ անել… Անգամ ինքնապաշտպանությունը կարող է մի ակնթարթում վերաճել լուրջ միջադեպի, ոչ մեկս չգիտենք, էդ պահին թուրքերը ինչով են զինված, ինչու են հրահրում.. Վրաստանով բեռնափոխադրումը դառնում է խիստ վտանգավոր, մենք արդեն մահն աչքներիս ենք գնում-գալիս  թուրքերի միջով։ Ո՞վ պիտի մտածի էս մասին, հեսա տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվելու:

Իսկ մեր պաշտոնյաները, Երևանում նստած, Փաշինյանի գլխավորությամբ խոսում են թշնամու հետ ընդհանուր կոմունիկացիաների մասին, ուզում է Ադրբեջանով Ռուսաստտան բեռներ փոխադրի… Ո՞նց, ո՞նց ես երաշխավորելու դու մեր անվտանգությունը, որ սկի Վրաստանի տարածքով չես կարողանում մեզ անփորձանք բեռնափոխադրում ապահովել»։

Վարորդներից մեկը խոստացել է Երևան հասնելուն պես միջադեպի մասին պատմել հանգամանորեն, մինչ այդ իրենց հեռախոսներով նկարահանածն են ուղարկել Yerevan.Today-ին: