ԱԺ-ում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը, ԼՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը

Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը։

«Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Վերջինս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։

Նիստի մեկնարկին, դեռ հարցի զեկուցումը չսկսած, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ԼՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը: